Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է խնդրել Զելենսկուց23 մայիսի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց խնդրել է վերականգնել իր ուկրաինական քաղաքացիությունը: Սահակաշվիլիի փաստաբանը համապատասխան նամակը փոխանցել է Զելենսկու աշխատակազմին մայիսի 22-ին: Այդ ուղերձում Վրաստանի նախկին նախագահը իրավաբանների վրա հղումով պնդում է, որ ապօրինաբար է զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից: Ըստ միջազգային իրավունքի, «չի կարելի մարդուն ընդհանրապես առանց քաղաքացիություն թողնել», ասել է Սահակաշվիլին: Նա հավելել է, որ իրեն պետք չեն «պաշտոններ ու արտոնություններ», գրում է Deutsche Welle-ն: 2019-ի ապրիլին Սահակաշվիլին դիմել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարությանը, ՆԳՆ-ին և Պետական սահմանապահ ծառայությանը մուտքի արգելքը չեղարկելու խնդրանքով, սակայն նրան մերժեցեին: 2017-ի հուլիսին այն ժամանակվա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանագրով զրկեց Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Նույն տարվա սեպտեմբերին Սահակաշվիլին հատեց լեհ-ուկրաինական սահմանն իր կողմնակիցների հետ: 2018-ի փետրվարին Վրաստանի նախկին նախագահին արտաքսեցին Լեհաստան: Նույն ամսում նա կացության իրավունք ստացավ Նիդերլանդներում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր մինչև 2021-ի փետրվարի 13-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ |