«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի։ Այդ մասին ասվում է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։ Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույքների գունավոր պատճենները տանել թանգարան»,- ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---