Իտալիայում ավտոբուսի վթարից տուժածը՝ Փաշինյանին. Միայն ՀՀ պատկան մարմինն է, որ չի կապվել հիվանդանոցի հետ

Իտալիայում ավտոբուսի վթարից տուժածը՝ Փաշինյանին. Միայն ՀՀ պատկան մարմինն է, որ չի կապվել հիվանդանոցի հետ

PanARMENIAN.Net - Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացի Մարգարիտա Գյուլումյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն ՀՀ պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել, մինչդեռ վթարից անցել է 3 օր:

«Հարգելի պրն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հարգելի պրն Zohrab Mnatsakanian երկրի հանդեպ հեղինակությունը սկսվում է պետության սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների իրենց գործառույթների շրջանակում վարած քաղաքականությունից:

ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատևող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաև հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:

Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է: Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել(արձանագրենք անցել է 3 օր)»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Գյուլումյանը նշել է, որ «լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի»:

«Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված *Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են» նորմերը լոկ գրված են թուղթ սևացնելու համար:

Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին»,-գրել է Գյուլումյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայում կողաշրջվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսում մոտ 60 զբոսաշրջիկ է եղել, այդ թվում Հայաստանից:Դեպքը տեղի է ունեցել Սիենա քաղաքից ոչ հեռու:

Եղել են զբոսաշրջիկներ նաև ՌԴ-ից, Վրաստանից և Ղազախստանից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---