Աննա Հակոբյանը՝ որդու մասին. Ինչպես ծառայում է Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է

Աննա Հակոբյանը՝ որդու մասին. Ինչպես ծառայում է Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն իր մյուս զինվոր ընկերների հետ միասին Երևանում մասնակցում է դասընթացների: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ ծառայությունը Երևանում շարունակելու համար:

«Ինչպես ծառայում է Լեռնայի Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնայի Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», - ասել է Հոկոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանում լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան:

Նա ընդգծել է, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանում եղած ժամանակ Աշոտ Փաշինյանը մնացել է ծնողների տանը, Հակոբյանն ասել է. «Ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Երևան: «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---