Աբդուլլա Գյուլը Սերժ Սարգսյանին պաշտոնապես հրավիրել է Ստամբուլ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը 2009թ. կայանալիք Թուրքիայի հետ Հայաստանի ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Ստամբուլ այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդել են Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունում, Սարգսյանին ուղղված նամակում Գյուլը շնորհակալություն է հայտնել իր` Երեւան կատարած այցի ժամանակ ցուցաբերված անմիջական եւ սրտաբաց ընդունելության համար: Նամակում Գյուլն ընդգծել է, որ գոհ է Հայաստանի հետ հանդիպումների արդյունքներից եւ պաշտոնական կարգով նախագահ Սարգսյանին հրավիրել Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպմանը, հաղորդում է CNN Turk տեղեկատվական գործակալությունը:



Սերժ Սարգսյանին Ստամբուլ հրավիրելու մասին տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատել են նախագահի վարչությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---