Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը Եվրախորհրդարան է ընտրվել27 մայիսի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը և նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասն ընտրվել են Եվրախորհրդարան: Սակայն, դեռևս պարզ չէ, կկարողանան արդյոք նրանք իրականում զբաղեցնել իրենց տեղերը, քանի որ երկուսն էլ դատական գործերով են անցնում Իսպանիայում, գրում է Ինտերֆաքսը El Pais-ի վրա հղումով: Պուչդեմոնն այժմ Բելգիայում է, որտեղ ապաստանել է՝ փախչելով իսապանական արդադատությունից Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեից հետո, որը Մադրիդն ապօրինի է ճանաչել: Իր տեղը Եվրախորհրդարանում զբաղեցնելու համար նա սկզբից ստիպված է լինելու վերադառնալ Իսպանիա: Ժունկերասն այժմ կալանքի տակ է Իսպանիայում՝ նրան մեղադրում են 2017-ին Կատալոնիայի կարգավիճակի մասին ապօրինի հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու մեջ: Մինչդեռ Պուչդեմոնի փաստաբան Գոնսալո Գոյեն հայտարարել է, որ իր պաշտպանյալն անկախ ամեն ինչ մտադիր է մասնակցել հուլիսի 2-ին Ստրասբուրգում կայանալիք երդմնակալության նստաշրջանին: Սակայն նա չի հստակեցրել, թե ինչպես է վերջինս մտադիր դա իրականացրել: Պուչդեմոնը փախել է Բելգիա այն բանից հետո, երբ 2017-ի հոկտեմբերին նրան հեռացրեցին ժեներալիտետի ղեկավարի պաշտոնից: Իսպանիայում նրա և նրա կողմնակիցների դեմ անջատողականության մեղադրանքներ են առաջ քաշված, ինչպես նաև ապստամբություն հրահրելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ: Իսպանիա ժամանելու դեպքում նրան կարող են կալանավորել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |