ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել Նժդեհի հիշատակին

ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել Նժդեհի հիշատակին

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է Առաջին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:

Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ: Փա՛ռք մեր նահատակված եւ կենդանի հերոսներին:Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---