Զելենսկին վերականգնել է Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը

Զելենսկին վերականգնել է Սահակաշվիլիի ուկրաինական  քաղաքացիությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքացիությունը, հայտնում է tvrain.ru-ն Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով:

Նշվում է, որ Զելենսկին չեղյալ է համարել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին:

«Շնորհակալություն, նախագահ Զելենսկուն: Փառք Ուկրաինային»,-գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց խնդրել է վերականգնել իր ուկրաինական քաղաքացիությունը: Սահակաշվիլիի փաստաբանը համապատասխան նամակը փոխանցել է Զելենսկու աշխատակազմին մայիսի 22-ին:

2017-ի հուլիսին այն ժամանակվա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանագրով զրկեց Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Նույն տարվա սեպտեմբերին Սահակաշվիլին հատեց լեհ-ուկրաինական սահմանն իր կողմնակիցների հետ: 2018-ի փետրվարին Վրաստանի նախկին նախագահին արտաքսեցին Լեհաստան: Նույն ամսում նա կացության իրավունք ստացավ Նիդերլանդներում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր մինչև 2021-ի փետրվարի 13-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---