Մակրոնն՝ Ալիևին. Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը

Մակրոնն՝ Ալիևին. Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:

«Թույլ տվեք մեկ անգամ ևս ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, վճռական, ամբողջական և անկանխակալ մոտեցումը բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորման հանձնառությանը»,-ասվում է Մակրոնի ուղերձում, հայտնում է Minval.az-ը:

Ֆրանսիայի նախագահը նաև հավաստիացրել է Ալիևին, որ վճռական է «էլ ավելի ամրապնդելու Բաքվի, Փարիզի և ԵՄ հարաբերությունները»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---