Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի30 մայիսի 2019 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հաստատել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը: Տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Հողամասերը կօգտագործվեն բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով: Նախագծում նշվում է, որ կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով ներդրողը պարտավորվում է համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում: Շինարարություն ընթացքում կստեղծվի 400 աշխատատեղ, իսկ շինարարության ավարտից հետո՝ 300 մշտական աշխատատեղ: Աշխատանքները կտևեն 4-4.5 տարի: Բազմաֆունկցիոնալ շենքում մոտ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |