Իշխանական պատգամավորը քննադատել է ոստիկանությանը՝ անձնագրայիններում տիրող վիճակի համար30 մայիսի 2019 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում առկա մի շարք խնդիրների: Օրեր առաջ նա խորհրդարանում բարձրացրել էր անձնագրային բաժանմունքներում պատճենահանումների հարցը, երբ քաղաքացիներից պահանջում են պահանջվող փաստաթղթերը պատճենահանած բերել: Պատգամավորն ասել է, որ այդ խնդիրների մասին տեղեկացրել է ոստիկանապետ Օսիպյանին: Ըստ Առաքելյանի, ոստիկանապետի հանձնարարությամբ, պատճենահանող սարքավորումների հարցը լուծվել է: Պատգամավորը կարդացել է նաև բելառուսցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը, որում դժգոհություն էր հայտնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքից: «Որոշեցի այցելել մոտակա՝ Արաբկիր համայնքի անձնագրային բաժանմունք: Ինչ ասեմ է բառդակ, մարդկային ամբոխ՝ կանայք, երեխաներ, ծերեր, նստարաններ չկան, նստելու տեղ չկա: Այստեղ, միևնույն սրահում, և անձնագրեր են փոխում, և օտարերկրացիներին գրանցում, և տեղեկանքներ են տրամադրում: Բոլորն իրար գլխի, հերթագրման կտրոններ չկան, ոչ մի տեղեկատվություն չկա, սպասում են ժամերով, որ մի հարցի պատասխան ստանան: Զուգարան չկա, ստիպված ես լինում կարիքները հոգալ դիմացի թփերում: Հոտից դատելով՝ ես միակը չէի: Պատճենահանման համար մարդկանց ուղարկում են կողքի տարածք, որտեղ ծառայությունը վճարովի է, սովորականից թանկ: Այդպիսի բիզնես է: Պարզագույն հարցի լուծման վրա գնում է 3-4 օր: Հենց հիմա հերթում կանգնած եմ 1.5 ժամ, դրա հերն եմ անիծել, պատասխանեք ախր, ինձ գրանցում պե՞տք է, թե՞ ոչ: Կամ էլ կանոնները ցույց տվեք, չէ, ասում են, գնա հերթ կանգնիր…Սա լրիվ սովետ է, սրա մերը…», - ընթերցել է Առաքելյանի Լապշինի ֆեյսբուքյան գրառման թարգամանությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |