ԵԽ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ դատական բարեփոխումներին աջակցելու նպատակով

ԵԽ  պատվիրակությունը ՀՀ-ում է՝   դատական բարեփոխումներին աջակցելու նպատակով

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը:

Վերջինի կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական խորհրդական, Քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչ Մաքսիմ Լոնգանգը:

Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, արձանագրել, որ Հայաստանի դատական համակարգում սկսվել է արմատական բարեփոխումների գործընթաց, և Եվրոպայի խորհրդի աջակցությունն է հայտնել այդ գործընթացի իրականացմանը:

Նրա խոսքով՝ միայն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել դատական իշխանության նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը:

«Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»,- ընդգծել է Քրիստոս Ջիակումոպուլոսը:

Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումներն իրականացվելու են Հայաստանի Սահմանադրության ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և ապահովելու են լայն ներառականություն:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունն ու սկսած գործընթացը հաջողելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---