Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, հայտարարում են Անկարայում

PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փոխնախագահ Էգմեն Բաղիսը լեհական Կրինիցա քաղաքում ընթացող 18-րդ տնտեսական համաժողովում Թուրքիայի վերաբերյալ քննարկումների ժամանակ: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն առաջարկել է Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել երրորդ երկրի մասնակցությամբ եւ բացել արխիվները: Երեւանը դեռեւս չի արձագանքել Անկարայի առաջարկությանը»,-նշել է Էգմեն Բաղիսը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցն Երեւան արդեն իսկ վկայում է Թուրքիայի բարի կամքի մասին: «Բացի այդ, ուսումնասիրվել են շուրջ 1 մլն փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ողբերգական իրադարձությունները ոչ թե ցեղասպանություն են եղել, այլ քաղաքացիական պատերազմի հետեւանք, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,-հայտարարել է Բաղիսը, հաղորդում է Anatoly news agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---