Արցախը դիմավորում է ConiFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին

Արցախը դիմավորում է ConiFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Արցախում մեկնարկում է ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) ֆուտբոլի Եվրոպայի երրորդ առաջնությունը:

Առաջնությունը կանցկացվի 4 քաղաքում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում, և կտևի մինչև հունիսի 9-ը:

Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ մասնակից թիմերին պաշտոնապես դիմավորելու են Տատիկն ու Պապիկը, թոռնիկն ու ֆուտբոլով ոգևորված արցախցիները։

Մայիսի 30-ին արցախցիների հյուրասիրությունն արդեն վայելել են Աբխազիայի և Հարավային Օսիայի մարզիկները։ Մայիսի 31-ին Արցախում կլինեն Արևմտյան Հայաստանի, Սեկեյի մարզի և Սապմիի թիմերը։ Հունիսի 1-ին Արցախը կողջունի Չամերիայի և Պադանիայի թիմերին։

Միջոցառման առաջին օրն ամբողջությամբ նվիրված է բացման հանդիսավոր արարողությանը, ուստի առաջին խաղը տեղի կունանա հունիսի 2-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---