16 սեպտեմբերի 2008 - 13:13 AMT
Հայաստանում հարգեցին Հարավային Օսիայում զոհվածների հիշատակը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սեպտեմբերի 16-ին մի շարք միջոցառումներ էր կազմակերպել Հարավային Օսիայի ողբերգության 40 օրվա տարելիցի առիթով: Ինչպես Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայությունում հաղորդել են PanARMENIAN.Net-ին, այդ օրը Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանի ողջ տարածքում հիշատակության միջոցառումներ կանցկացվեն, եկեղեցիներում մաղթանքներ կկատարեն: Մասնավորապես, Երեւանի Սուրբ Տիրամոր Վարշամակի եկեղեցում կատարվեց հոգեհանգստի ծիսակատարությունը: Դրանից բացի դեսպանության աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ, զոհվածների հիշատակին ծաղիկներ դրեցին: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում այսօր մահացածների հիշատակին մոմեր են վառում եւ Հայաստանում եղած ռուս հայրենակիցների, ինչպես նաեւ Հարավային Օսիայի ժողովրդի ցավը կիսող Հայաստանի քաղաքացիների հետ միասին հարգում են զոհվածների հիշատակը»,- հաղորդել են դեսպանությունում: