Ռոբերտ Փեթինսոնը՝ նոր Բեթմեն

Ռոբերտ Փեթինսոնը՝ նոր Բեթմեն

PanARMENIAN.Net - Warner Brothers ստուդիան սկսել է բանակցել բրիտանացի դերասան Ռոբերտ Փեթինսոնի հետ Բեթմենի դերակատարության մասին այդ կերպարի մասնակցությամբ նոր ֆիլմում:

Իրավունքների սեփականատերերը ընտրում էին Փեթինսոնի և մեկ այլ բրիտանացու՝ իքս մարդկանց մասին ֆիլմերի աստղ Նիկոլաս Հոլթի միջև: Ընտրությունն արվել է հօգուտ Փեթինսոնի, գրում է Interfax-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով:

«Բեթմեն» ֆիլմը թողարկվելու է 2021-ի հունիսի 25-ին: Նախկինում նախատեսվում էր, որ ռեժիսորն ու գործարար Բրյուս Ուեյնի դերակատարը, որը թաքնվում է Բեթմենի դիմակի ետևում, պետք է լինել Բեն Աֆլեքը: Նա էլ հենց սցենարի հեղինակն է, սակայն նա հրաժարվեց 2017-ին: Ռեժիսորի տեղը զբաղեցրեց Մեթ Ռիվզը, որը հայտնի է «Մոնստրո» ֆիլմով և «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարով: Ավելի երիտասարդ դերասանի ընտրությունը թույլ տվեց նրան վերանայել սցենարն ու կերպարը:

Փեթինսոնն առաջին անգամ հայտնվել է էկրանին «Հարիի Փոթերն ու կրակի գավաթը» ֆիլմում Սեդրիկ Դիգգորի դերում: Այնուհետև նա համաշխարհային փառքի հասավ «Մթնշաղը» ֆիլմաշարի շնորհվ՝ կատարելով գլխավոր հերոսուհուն սիրահարված վամպիրի դերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---