ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վարշավա

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վարշավա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում:

Այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ:

Պատվիրակության կազմում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---