ԱՄՆ-ում կրակ են բացել քաղաքապետարանում. 12 զոհ կա 1 հունիսի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արևելքում գտնվող Վիրջին Բիչ քաղաքում մայիսի 31-ի երեկոյան պաշտոնյան անկանոն կրակ է բացել քաղաքապետարանի շենքում՝ առնվազն 12 մարդ սպանելով: Եվս 6 մարդ վիրավորվել է: Պատահարի վայր ժամանած ոստիկանների և հանցագործի միջև փոխհրաձգություն է եղել: Ոստիկաններից մեկին փրկել է զրահաբաճկոնը, իսկ հարձակվողը սպանվել է, գրում է Deutsche Welle-ն: Այս պահի դրությամբ դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ տեղի ոստիկանության պետ Ջեյմս Սերվերի, հարցերը դեռևս պատախաններից շատ են: Միջադեպի հետ կապված WAVY տեղական հեռուստաալիքը հայտնել է, որ մայիսի 30-ին քաղաքապետարանի աշխատակիցը, որը երկար տարիներ էր աշխատել իր պաշտոնում, ազատվել է աշխատանքից: Սակայն Սերվերան հերքել է այդ տեղեկությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |