Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ից 1 հունիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է լիովին հրաժարվել iTunes-ից: Մեդիափլեյերը կփոխարինվի 3 առանձին հավելվածով՝ Music, TV և Podcasts, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Ըստ գործակալության, ընկերության ղեկավար Թիմ Քուկը կհայտարարի փոփոխությունների մասին հունիսի 3-ին WWDC 2019 խորհրդաժողովում: Ակնկալվում է, որ թարմացումը տեղի կունենա Mac-ի համար նոր օպերացիոն համակարգի՝ macOS 10.15-ի թողարկմանը զուգահեռ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է թարմացումներ ներկայացնել մի շարք այլ հավելվածների համար: Նաև նախատեսվում է միավորել Find my iPhone-ն ու Find My Friends-ը մեկ հավելվածի մեջ: Այն մասին, որ Apple-ը մտադիր է փակել iTunes-ը հայտնի դարձավ 2017-ին: Նշվում էր, որ որոշումը կապված էր Spotify, Apple Music-ի պահանջարկի աճի հետ՝ Apple խանութում երաժշտական կոմպոզիցիաների վաճառքի անկման ֆոնին: Apple-ի iTunes-ը մշակվել է 2001-ին: Այն համատեղելի է iPod, iPhone, iPad և Apple TV բոլոր մոդելների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |