Կովկասի կայունության պլատֆորմը ենթադրում է ԱՄՆ-ի հեռացումը Հարավային Կովկասից

PanARMENIAN.Net - Կովկասի կայունության պլատֆորմը փաստորեն ենթադրում է ԱՄՆ-ի հեռացումը Անդրկովկասից, ինչը չի կարող շահեկան չլինել Մոսկվային: Այդ մասին հայտնել է ՍՊբՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Բայց, նրա խոսքերով, քանի որ այն առաջադրվել է Թուրքիայի կողմից, այն կիրականացվի թուրքական տեսակետից: «Անկարան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ: Շատ առումներով դա կապված է նրա հետ, որ Հայաստանը ամենակարճ ճանապարհն է Թուրքիային եւ Թուրքիայով ադրբեջանական գազի եւ նավթի մատակարարման գործում: Դրան գումարած նաեւ այն, որ Թուրքիան այժմ բավական հզոր երկիր է, որը հետքրքրված է ազդեցության ընդլայնման մեջ: Թուրքերը հասկանում են, որ Կովկասում առանց Ռուսաստանի հետ համագործակցելու անելիք չկա: Ռուսաստանի վերաբերյալ Թուրքիայում կա երկու տեսակետ: Մեկը ռուսականամետ է, մյուսը` հակառեւսական: Ռուսականամետ միտումը թուրքական քաղաքականության մեջ գերիշխում է վերջին մի քանի տարիների ընթացքում: Դա երեւում է նաեւ մեր երկրների միջեւ տնտեսական բնագավառում հարաբերությունների զարգացման տեմպերից` մինչեւ 100% տարեկան աճ: Շատ կցանկանայի, որ նման հարաբերությունները անցնեին նաեւ քաղաքական հարթություն: Ներկա պահին մենք տեսնում ենք, որ դրա համար կան բոլոր պայմանները: Թուրքերը համաձայն են: Բայց Ռուսաստանը դեռեւս վերջնականորեն չի ձեւավորել իր կարծիքը»,- նշել է նա:



Սոտնիչենկոն գտնում է, որ Պլատֆորմը դժվար թե կարող է իրականացվել հիմա: «Նախ եւ առաջ, կա հայկական գործոնը: Հայաստանի հետ թուրքերը դեռ չեն պայմանավորվել, բայց այդ ուղղությամբ վճռական քայլ են արել: Երկրորդը, վերջնական պատասխան դեռ չի տվել Ռուսաստանը: Պլանի դեմ կբողոքի ԱՄՆ-ն: Նա մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, ինչը կապված է զինամթերքի մատակարարման, ներդրումների հետ: Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում, հատկապես սահմանի բացման մեջ, շատ է հետաքրքրված Հայաստանը, որը փաստացիորեն տնտեսական շրջափակման մեջ է գտնվում: Բայց, չնայած փակ սահմանին, Թուրքիան Հայաստանի երրորդ տնտեսական գործընկերն է: Զարմանալի է, բայց փաստ է: Բացի այդ, Թուրքիան հետաքրքրված է հայկական էլեկտրաէներգիայի արտահանման մեջ: Ուրիշ հարց է, որ Անկարան վախենում է Հայաստանի հետ մտերիմ հարաբերություններ կառուցել, որպեսզի չզրկվի իր դաշնակցից ի դեմս Ադրբեջանի: Միաժամանակ Հայաստանի ոչ բոլոր քաղաքական ուժերն են հանդես գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների բուռն զարգացման կողմից: Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները զարգանալու են, բայց դանդաղ տեմպերով, եւ ամեն ինչ կկարգավորվի»,- ընդգծել է ռուս փորձագետը, գրում է Nakanune.RU-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---