ԿԲ նախագահ. 2019-ին ներդրումների համեստ աճ է ակնկալվում

ԿԲ նախագահ. 2019-ին ներդրումների համեստ աճ է ակնկալվում

PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում ներդրումների համեստ աճ է ակնկալվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը խորհրդարանում հանդես է եկել «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով:

Նա հավելել է, որ դա պայմանավորված է 2018թ. գրանցված բարձր աճով, հայտնում է shantnews.am-ը:

Ջավադյանը հայտնել է նաև, որ ըստ նախնական կանխատեսումների 2019թ. տնտեսական աճը կգտնվի 4,6 – 6,1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Ջավադյանը հայտնել է, որ հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու մակրոիրավիճակի հիման վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում հայտարարել էր, որ 2019 թվականի առաջին եռամսյակում գործադիրի որոշումներով հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը $146 մլն է կազմում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---