Մայիսին Երևանում 220 մլն դրամով ավելի շատ տուրք է հավաքվել

Մայիսին Երևանում  220 մլն դրամով ավելի շատ տուրք է հավաքվել

PanARMENIAN.Net - 2019 թվականի մայիսին Երևանի վարչական շրջաններում ստուգումների արդյունքում առևտրի և սպասարկումների ոլորտում տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 220 մլն դրամով:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղական տուրքերի գանձումները ստուգելու նպատակով հսկողություն է իրականացվել մոտ 600 օբյեկտում:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու մոտ 120 դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար՝ 74:

Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 20 արձանագրություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---