Մեծ Բրիտանիայում ուզում են քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները ոչ գրավիչ փաթեթավորմամբ վաճառել

Մեծ Բրիտանիայում ուզում են քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները ոչ գրավիչ փաթեթավորմամբ վաճառել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում քաղցրավենիքը, չիփսերն ու գազավորված ըմպելիքները կարող են առաջիկայում վաճառքի հանվել «սարսափազդու» փաթեթավորմամբ, ինչպես ծխախոտը:

Ճարպակալման համաճարակի դեմ պայքարելու համար նմանատիպ մթերք արտադրող խոշոր բրենդերը ստիպված կլինեն հրաժարվել վառ դիզայնից: Փոխարենը դրանք կունենան միապաղաղ տեսք, որի նպատակն է «վանել սպառողին», գրում է «Ռոսիյսկայա գազետան» The Daily Mail-ի վրա հղումով:

Հավանաբար, խոսքը դարչնականաչավուն գույնի մասին է, որը կարելի է տեսնել Բրիտանիայում վաճառվող ծխախոտի տուփերի պարագայում:

Ազգային բժշկական ասոցիացիայի տնօրեն Սայմոն Սթիվենսը հայտարարել է, որ ճարպակալումը Մեծ Բրիտանիայում «հավասարվում է ծխելուն»:

Պետական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը առաջարկում է նաև հարկ սահմանել շաքարի, ոչ ալկոհոլային խմիչքների, քաղցրավենիքի և թխվածքի համար, արգելել անառողջ սննդի, քաղցրավենիքի, ոչ ալկոհոլային խմիչքների և վերամշակված սննդի ցերեկային հեռուստատեսային գովազդը, ինչպես նաև արգելել անվճար միրգը դպրոցականների համար և արագ սննդի կետերը դպրոցներից 160 մ հեռավորության վրա:

Առողջ ապրելակերպի ջատագովների քարոզարշավի մասնակիցները նաև կոչ են արել չպատկերել մուլտֆիլմերի հերոսներին երեխաների համար նախատեսված անառողջ սննդի փաթեթավորման վրա:

Ըստ փաստաթղթի հեղինակների, որը պետք է ներկայացվի խորհրդարան, դա կնվազեցնի սրտային նոպաների, շաքարախտի և քաղցկեղի ռիսկը: Նրան կարծում են, որ նման արգելքները կխթանեն սպառողներին Twix-ի, Mars-ի կամ Kit Kat-ի փոխարեն խնձոր կամ բանան գնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---