Պրահայի դատարանը որոշել է Նարեկ Սարգսյանին արտահանձնել ՀՀ

Պրահայի դատարանը որոշել է Նարեկ Սարգսյանին արտահանձնել ՀՀ

PanARMENIAN.Net - Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Պրահայի քաղաքային դատարանը դրական որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ նախորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է մամուլի քարտուղար Մարկետ Պուչին, հայտնում է չեխական Tyden-ը:

Ըստ չեխական պարբերականի, ապօրինի զենք պահելու և վաճառելու համար մեղադրվողի արտահանձնման հարցը դեռ պետք է ուսումնասիրի արդարադատության նախարարը:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել 2018-ի ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---