Հայասատնի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխումը վիրավորական է

PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցության ցանկությունն անվանում է համագործակցություն, բայց ես գտնում եմ, որ Անկարան ցանկանում է անպայման հենց միջնորդ դառնալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը ոչ մի լավ բան չի խոստանում: «Ինչպես դուք հիշում եք, օրերս Աբդուլլա Գյուլը Բաքվում եւս մեկ անգամ հաստատեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են: Միջնորդ երկիրը պետք է չեզոք դիրք գրավի, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին, եւ հենց այդ իսկ պատճառով ղարաբաղյան գործընթացում Թուրքիայի ներկայությունն անընդունելի է: Նույնը վերաբերում է Իրանին: Ես համոզված եմ, որ Հայաստանը կարիք չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման: Փաստորեն, երեք տերությունների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի փոխարեն մենք կարող ենք ստանալ տարածաշրջանային միջնորդների, որոնք առաջնորդվելու են միայն իրենց շահերով: Դա Հայաստանի համար ուղղակի վիրավորական է»,- ընդգծել է Պապյանը:



Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հետագայում Գյուլը հայտնել է, որ «17 տարվա ընթացքում գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի զգալի արդյունքի չի հասել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմ չեն, դրանք տարածաշրջանային են:



Իսկ այսօր Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոտակին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում միջնորդ դառնալ Երեւանի եւ Բաքվի միջեւ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---