Դ. Մեդվեդեւ. Ռուսաստանը ապագայում էլ շարունակելու է առավելագույն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանի դերի շարունակությունն է ակնկալում: «Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերի շարունակությունը»,- այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Չնայած բարդություններին, մեզ թվում է, որ այսօր կան նախադրյալներ` ուղղված կարգավորմանը, որը կարձագանքի բոլոր երկրների շահերին եւ հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասել է նա:



«Անհրաժեշտ է փնտրել եւ գտնել արդյունավետ համագործակցության մեխանիզմներ»,- համոզված է Ալիեւը: Նրա խոսքերով, եթե մոտ ժամանակներում նման լուծումներ գտնվեն, դա համագործակցության համար լայն հնարավորություններ կբացի:



Հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը նկատել է, որ «Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղիղ բանակցությունների շարունակումը»: «Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է մնում. հետագայում էլ մենք շարունակելու ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ բարդ հիմնախնդրի փոխընդունելի լուծման որոնումներում»,- ընդգծել է ՌԴ նախագահը: «Այդ հարցի շուրջ կապը մենք կշարունակենք որքան հնարավոր է շուտ»,- հայտնել է Մեդվեդեւը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---