ՊՆ խոսնակը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. Պատրաստ ենք ցանկացած զարգացման

ՊՆ խոսնակը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. Պատրաստ ենք ցանկացած զարգացման

PanARMENIAN.Net - Հայկական կողմն ուշի ուշով հետևում է Նախիջևանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախապատրաստմանը: Այդ մասին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---