Արա Պապյան. Ինչպե՞ս կարելի է Հայաստանի անվտանգությունը հանձնել Թուրքիայի ձեռքը

Արա Պապյան. Ինչպե՞ս կարելի է Հայաստանի անվտանգությունը հանձնել Թուրքիայի ձեռքը PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան կայունության պլատֆորմը դժվար թե իրագործվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ առաջարկվել էր 3+3+2 ( Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԱՄՆ եւ ԵՄ ) պլանը, բայց այն չաշխատեց: «Այժմ նույնն է կատարվելու: Ես առհասարակ չեմ հասկանում, ինչպես կարելի է Հայաստանի անվտանգությունը հանձնել Թուրքիայի ձեռքը: Արդյո՞ք ինչ-որ մեկը կարծում է, որ մեկ ֆուտբոլային հանդիպումը կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Դա, առնվազն, միամտություն է: Թուրքիան այժմ ձգտում է տարածաշրջանային գերակայության, բայց ուժեղ Թուրքիան պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ էլ ԱՄՆ-ին: Այդ իսկ պատճառով նրանք չեն շտապում սատարել այդ նախաձեռնությանը»,- նշել է Պապյանը:



Դրա հետ մեկտեղ հայ պատմաբանն ընդգծել է, որ Թուրքիան, պնդելով Հայոց ցեղասպանության հարցով պատմագետների կոմիտեի ստեղծման վրա, բավական նենգ քաղաքականություն է վարում: «Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների ժխտման հարցը Թուրքիայի պատմության ամոթալի էջերից է, եւ մինչեւ որ նա չճանաչի ցեղասպանությունը, ոչ մի հարաբերություններ չեն կարող լինել: Մենք պետք է ցանկացած հարցում խուսափենք Հայաստանի գործերին Թուրքիայի միջամտությունից»,- ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---