5 հունիսի 2019 - 11:10 AMT
Փաշինյան. Եթե պետք լիներ խամաճիկային դատական համակարգ, պատրաստի կար՝ կվերցնեի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում դատական իշխանության խնդիրներին:

«Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, եթե ինձ պետք լիներ այդպիսի համակարգ, այն պատրաստի դրած էր: Ինչու, այսօր Հայաստանում կա դատավոր, որ կարող էր վարչապետի ասածը չանել», - ասել է Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ արձանագրել է, որ դատական համակարգը լեգիտիմության լուրջ խնդիր ունի, այն չի ներկայացնում ժողովրդին:

«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները կասկածի տակ չդրվի իշխանության ոչ մի ճյուղի, ընդդիմության և ժողովրդի կողմից, այնպիսի համակարգ, որի որոշումները հանրության մեջ ցնցումներ չեն առաջացնի», - ասել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «Վարչապետ. Առանց բարձր աշխատավարձի անկախ դատարան չի լինի, բայց եթե հիմա բարձրացնենք՝ ժողովուրդը չի հասկանա»:

«Հակակոռուպցիոն դատարան կարող է ստեղծվել»: