5 հունիսի 2019 - 11:32 AMT
Հակակոռուպցիոն դատարան կարող է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում հակակոռուպցիոն դատարանի ստեղծելու մտադրության մասին. նա նշել է, որ միջազգային գործընկերների հետ քննարկվել է այն երեք տարում ստեղծելու հեռանկարը:

«Այս դատարանում կներգրավեն լավ, նոր մասնագետներ բարձր աշխատավարձերով, և երբ հանրությունը տեսնի, թե որքան լավ բան է անկախ դատական համակարգ ունենալը, ապա այդ ժամանակ կկարողանանք բարձրացնել մյուս դատարանների դատավորների աշխատավարձը», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ միջազգային գործընկերների աջակցության համար աշխատանքներ են տարվում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առանց դատավորի բարձր աշխատավարձի անկախ դատական համակարգ չի կարող լինել:

Ընթերցեք նաև՝ «Փաշինյան. Եթե պետք լիներ խամաճիկային դատական համակարգ, պատրաստի կար՝ կվերցնեի»: