5 հունիսի 2019 - 11:56 AMT
Փաշինյան. ԼՂ ղեկավարությանը ես եմ տվել բանակցությունների թղթերը, նախորդները հարկ չէին համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր իշխանության գալուց հետո ինքն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի Հանրապետության իշանություններին:

«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել: Ես մի քանի անգամ հարցրել եմ՝ գիտեք, թե ինչ է բանակցվել, նրանք տեղյակ չեն եղել», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ նախորդ իշխանությունները ԼՂ իշխանություններից շատերին, որոնք այսօր գործող իշխանությանը մեղադրում են ապազգային գործելաոճի մեջ, նույնիսկ հարկ չեն համարել տեղեկացնել, թե ինչի շուրջ են բանակցել:

«Ես ներկայացրել եմ իմ տեսլականը՝ ԼՂ հարցի կարգավորման հետ կապված, հարցել եմ, թե կան արդյոք պրիտենզիաներ, համաձայն են արդյոք, թէ՝ ոչ: Պարզվել է, որ բոլորը համաձայն են: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ նստած մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է հանձնում, ինձ մոտ հարց է առաջանում: Ես այս մարդու հետ նստել-խոսել եմ, թե ինչ քայլերով է պետք առաջ գնալ, եթե այս մարդը դուրս է գալիս իր օգնականին ասում է՝ գնա ու գրիր, որ Փաշինյանը ծախում է, ինչի համար է նա դա անում», - ասել է Փաշինյանը: