5 հունիսի 2019 - 13:20 AMT
Երևանում +39 է. Հունիսի 7-ից 4-5 աստիճանով կհովանա

Հանրապետության տարածքում`հունիսի 5-ին, 6-ին առանձին շրջաններում, 7-10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հունիսի 5-ին և 6-ին կգրանցվի +39 աստիճան, հունիսի 5-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: