2018-ին ԱԱԾ-ն տնտեսած 472.5 մլն դրամը բյուջե է վերադարձրել

2018-ին ԱԱԾ-ն տնտեսած 472.5 մլն  դրամը բյուջե է  վերադարձրել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ 2018 թվականին իր ղեկավարած կառույցը ծասել է պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.9%-ը կամ 19.522 մլրդ դրամը:

ԱԱԾ-ն տնտեսել է 472.5 մլն դրամ և վերադարձրել է այն պետական բյուջե:

Ընթացիկ ծախսերը կազմել են մոտ 18.671 մլրդ դրամ կամ 98.2%-ը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15.5 մլրդ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի մոտ 82.8%-ը: Մնացած 3.123 մլրդ դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար:

Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են մոտ 805.5 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---