Բակո Սահակյան. Հարկավոր է ամեն ինչ անել ԼՂՀ-ի որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը վերականգնելու համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը կարեւորել է Եվրոպայի եւ հատկապես Ֆրասիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Նախագահը կրկին անգամ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանելու անհրաժեշտությունը, միաժամանակ ավելացնելով, որ պետք է անել հնարավորինը ԼՂՀ-ի որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը վերականգնելու համար: Երկուստեք նշվել է հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման գործում կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնարարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---