Մալխաս Ամոյանը՝ երիտասարդական ԵԱ չեմպիոն 6 հունիսի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեել է բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկել է մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթել է 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0: Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) և ռուս մրցակիցներից (5:4) և դուրս եկել եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց 0:9 հաշվով: Մելիքյանը հունիսի 4-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) և ռուս (10:1) ըմբիշների, նվաճել էր եզրափակիչի ուղեգիր: Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ: Հունիսի 4-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ): Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտեց մեկ ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Մասկը Երևանում WCIT2024-ի մասնակիցներին իր ուղերձում խոսել է Starlink-ը Հայաստան բերելու մասին Նա նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի հետ նախագծեր իրականացնել ԱԳՆ խոսնակ. ՀՀ–ն չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի 2 համատեղ հայտարարություններին Ընդունվել է ևս մեկ հայտարարություն «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» մասին Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով |