Զախարովա. Մոսկվան ամեն ինչ անում է ԼՂ կարգավորման համար

Զախարովա. Մոսկվան ամեն ինչ անում է ԼՂ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Մոսկվան ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը հակամարտության գոտում:

«Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանի բազմամյա և ձգձգվող ճգնաժամը դեպի կարգավորում ուղղորդելու համար»,-ասել է Զախարովան: Ըստ նրա, ամբողջ տեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան այցելության մասին կա միջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը,մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ:Նշվել է, որ այցի «հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ապա և Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---