Մահմուդ Ահմադինեժադը Հայաստանի նախագահին հրավիրել է Իրան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահը քննարկեցին տարածաշրջանում վերջին զարգացումները: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ճգնաժամի օրերին Իրանի տարածքով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների տեղափոխմանն աջակցելու համար:



Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, լայն իրավապայմանագրային դաշտ, կյանքի են կոչվում տնտեսական համագործակցության բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր եւ պատրաստակամություն հայտնվեց առավել զարգացնել փոխգործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Մահմուդ Ահմադինեժադը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում համագործակցության եւ կայունության հաստատման վերաբերյալ: Իրանի նախագահը կարեւորելով Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը, նշեց, որ Իրանում ուրախ կլինեն հյուրընկալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---