Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. Պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են տվել

Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. Պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են տվել

PanARMENIAN.Net - Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է:

Փաստաբանը հայտնեց, որ Գրիգորյանը կոմայի մեջ չէ:

Shantnews.am-ի փոխանցմամբ, Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, այն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու:

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց պաշտպանյալին, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության:

Ավելի վաղ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---