Freedom House-ի զեկույցը՝ մամուլի ազատության մասին. ՀՀ-ն՝ ուղղորդող լույս խավարում 6 հունիսի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատություն և մեդիա․ զսպանակաձև անկում» (Freedom and the Media: A Downward Spiral) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել մամուլի ազատության վիճակին աշխարհում: Նշվում է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ժողովրդավարությունն առաջընթաց է գրանցել: Այդ երկրները զեկույցում համեմատվում են խավարում ուղղորդող լույսի հետ: «Աշխարհում մամուլի ազատության պատկերը ամբողջովին տխուր չէ։ Վերջին երկու տարում ժողովրդավարության առաջընթացի ոգևորիչ օրինակներ են Եթովպիան, Մալայզիան, Հայաստանը, Էկվադորը և Գամբիան», - ասվում է զեկույցում: Անդրադարձ է կատարավում Հայաստանում 2018 թվականին ապրիլյան իրադարձություններին, որոնք հանգեցրել են նոր ընտրությունների և բարեփոխումների միտված կառավարության ձևավորման։ Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |