ԱԳՆ. Ադրբեջանի՝ առանց նախազգուշացման զորավարժությունների հարցը դրված է ԵԱՀԿ-ում 6 հունիսի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժությունների հարցը բարձրացված է ԵԱՀԿ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ԱԺ-ում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարքն ու պահվածքն Արցախի հարցում ընդհանրապես նախարարության մշտական գերակա դիտարկման տակ է, և իրենք համապատասխան հայտարարություններ են անում, խնդիրները ներկայացնում երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների ժամանակ, հայտնում է Yerkir.am-ը։ Մնացականյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ում կան մասնագիտական կառույցներ, որոնց առաջ էլ բարձրացվում են սպառազինությունների, ինչպես նաև զորավարժությունների մասին հարցերը, քանի որ այդ ամենի վերաբերյալ կան կանոններ, որոնք Ադրբեջանը չի հարգում։ Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որՀայկական կողմն ուշի ուշով հետևում է Նախիջևանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախապատրաստմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |