Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նվազել է 11 անգամ, հիմնականում՝ Ամուլսարի պատճառով 6 հունիսի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում միջազգային ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 3.7 մլրդ դրամ կամ $7,6 մլն` 2018 թվականի նույն ժամանակահատվածի՝ 40.7 մլրդ դրամի կամ $83.6 մլն-ի համեմատ. անկումը կազմել է մոտ 91% կամ նվազել է մոտ 11 անգամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում 40.7 մլրդ դրամից միայն 20.6 մլրդ դրամը ներդրվել է Ջերսի օֆշորային գոտուց, որտեղ գրանցված է Ամուլսարնի հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը: Փոխարենը նախորդ տարվա համեմատ, ընթացիկ տարվա առաջին եռամսսյակում կրկնապատկվել են ներդրումները Ռուսաստանի Դաշնությունից. ուղիղ ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 12.5 մլրդ դրամ` 2018-ի 5.7 մլրդ դրամի համեմատ։ Օտարերկրյա ուղիղ ներդրումներ են գրանցվել է նաև Իտալիայից` 3.8 մլրդ դրամ, Լիբանանից` 1.98 մլրդ դրամ, Ֆինլանդիայից` 1.94 մլրդ դրամ, Կիպրոսից` 1.13 մլրդ դրամ, Արաբական Միացյալ Էմիրություններից` 1 մլրդ դրամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |