Էրդողան. Եթե ԵՄ-ն չի ցանկանում ընդունել Թուրքիային իր շարքերը, ապա պետք է բացահայտ հայտարարի այդ մասին

PanARMENIAN.Net - Անկարան Եվրամիության օգնության կարիքը չունի», հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Մենք օգնություն չենք ուզում, մենք ցանկանում ենք այնպիսի վերաբերմունքի արժանանալ, որին արժանանում են ԵՄ երկրները»,-նշել է նա: Անդրադառնալով ԵՄ Եռյակի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը` Էրդողանը կոչ արեց ԵՄ-ին արդարացի վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի հանդեպ: «Եթե ԵՄ-ն չի ցանկանում ընդունել Թուրքիային իր շարքերը, ապա պետք է բացահայտ հայտարարի այդ մասին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է «Միլիեթ» թուրքական թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---