Բուֆոնը հեռանում է ՊՍԺ-ից

Բուֆոնը հեռանում է ՊՍԺ-ից

PanARMENIAN.Net - Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռանում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից»: Նրա պայմանագրի ժամկետը սպառվում է հունիսի 30-ին, ֆուտբոլիստը մտադիր չէ այն երկարացնել:

Ակումբը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստին առաջիկա նախագծերում, գրում է «Կոմերսանտը»:

«Շնորհակալություն բոլորին Փարիզում ապրելու այս հնարավորության համար: Շնորհակալություն այն զգացողությունների համար, որոնք միասին վերապրեցինք»,-ասել է Բուֆոնն իր հերթին:

Դարպասապահը ՊՍԺ էր տեղափոխվել 2018-ին: Այդ ընթացքում ակումբը հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի սուպերգավաթի մրացաշարում և երկրի առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---