ՄԻՊ. Մանվել Գրիգորյանը հրաժարվում է բուժօգնությունից և դեղերից 6 հունիսի 2019 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար: Թաթոյանը հայտնել է, որ Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՄԻՊ-ի ուշադրության ներքո է: «Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով»,-ասել է Թաթոյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը: Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Գրիգորյանը կոմայի մեջ չէ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |