ԵՄ-ն թույլատրել է վիզայի դիմել ուղևորությունից կես տարի առաջ 7 հունիսի 2019 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, որոնք ապրիլին հաստատել էր Եվրախորհրդարանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: «Խորհուրդն ընդունել է վիզաների օրենսդրության փոխոխությունները, որոնք կբարելավեն պայմաններն օրինական ճանապարհորդների համար, ինչպես նաև կընդլայնեն ապօրինի ներգաղթի հետ կապված խնդրների լուծման գործիքակազմը»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ նոր կանոնների, այժմ կարելի է հայտը դեսպանատուն կամ վիզաների տրամադրման կենտրոն ներկայացնել ուղևորությունից 6, ոչ թե 3 ամիս շուտ, ինչպես նախկինում: Բացի այդ, հայտը հնարավոր կլինի լրացնել և ստորագրել էլեկտրոնային եղանակով, գրում է Esquire.ru-ն: Այն զբոսաշրջիկները, որոնք դրական վիզային պատմություն ունեն, յուրաքանչյուր նոր վիզայի հետ կարող են ակնկալել, որ Շենգենյան գոտում մնալու տևողությունը կարող է ավելանալ՝ 1-5 տարի: Այժմ այդ գործընթացը վիճակահանության պես է աշխատում՝ նույնիսկ, եթե զբոսաշրջիկը դրական պատմություն ունի, երաշխիք չկա, որ նոր վիզան ավելի երկար ժամանակով կստանա: Շատ երկրներ ընդամենը կես տարով են մուտքի արտոնագիր տալիս, կամ ուղևորության ժամանակահատվածի համար միայն, անկախ վիզային պատմությունից: Սակայն, հյուպատոսական գանձումը վիզայի համար կավելանա՝ €60-ի փոխարեն դառնալով €80: Այն երկրների համար, որոնց հետ գործում է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը, գանձումը €30-ի փոխարեն կկազմի €40 (Հայաստանի պարագայում այն€35 է): Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից կես տարի անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |