Բախտաձե. Վրաց ժողովուրդն արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին

Բախտաձե. Վրաց ժողովուրդն արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Անդամակցումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է՝ ժողովուրդն արժանի է դրան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Սան Ֆրանցիսկոյում ընթացող հասարակական համաժողովում:

«Մեր բնակչության 80%-ից ավելին կողմ է անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Դա քաղաքական ղեկավարության որոշումը չէ, նախաձեռնությունը բխում է ժողովրդից, ուստի ես միշտ ընդգծում եմ, որ անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է: Վրաստանն արժանի է դրան»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վարչապետը նշել է նաև, որ հասկանում է, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կատարվի մեկ օրում, այն կախված է աշխարհաքաղաքական ենթատեքստից:

Վրաստանի վարչապետը հունիսի 5-ից գտնվում է ԱՄՆ-ում: Գլխավոր նպատակն է ծանոթացնել խոշոր ամերիկյան կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային մթնոլորտին: Նա ԱՄՆ-ում կլինի մինչև հունիսի 14-ը: Նա նաև պաշտոնական բանակցություններ կունենա Վաշինգտոնում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ:

Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ դեռևս 1990-ականներից: 2008-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայման կդառնան դաշինքի անդամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---