ՊԵԿ․ Քաղաքացու ինվոյսում մեքենայի գինն էապես տարբեր էր աճուրդում վաճառքի գնից

ՊԵԿ․ Քաղաքացու ինվոյսում մեքենայի գինն էապես տարբեր էր աճուրդում վաճառքի գնից

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ Արարատյան մաքսատան աշխատակիցներին կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու մեջ մեղադրող քաղաքացու ապրանքագրում մեքենայի գինն էականորեն տարբերվել է աճուրդում վաճառքի գնից։

Նշվում է, որ վերջին շրջանում նկատվել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից։

«Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա մատնանշած ավտոմեքենան, որը միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիրը դուրս գրելուց օրեր առաջ ամերիկյան աճուրդում վաճառվել է $45,000-ով: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի բարձրաձայնած կոռուպցիոն սխեմաներին, հարկ է նշել, որ ավագ մաքսային տեսուչ Նարեկ Գևորգյանն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ակտիվ մասնակցություն ունի նշված մեխանիզմի բացահայտման գործում», - ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում և հորդորում է քաղաքացիներին ու տնտեսվարողներին՝ ցանկացած կոռուպցիոն դրսևորում նկատելու պարագայում դիմել համապատասխան մարմիններին:

Ավելի վաղ քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե Արարատյան մաքսատանը կոռուպցիոն սխեմաներ են գործել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---