Վերաքննիչը հունիսի 12-ին կքննի Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչը հունիսի 12-ին կքննի Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքը

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու, գործով մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ ՀՀ դատախազության բողոքները։

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, գործը կքննվի հունիսի 12-ին, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է Քոչարյանին ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---