Ահմադինեջադ. Տարածաշրջանային պետությունները ՆԱՏՕ-ի միջամտության կարիքը չունեն իրենց խնդիրների լուծման համար

PanARMENIAN.Net - Երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ձեւաչափով Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացումը ամբողջ աշխարհին ուղղված ընկերական ազդանշան է, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Իրանի նախագահի խոսքերով, տարածաշրջանային պետությունները ՆԱՏՕ-ի միջամտության կարիքը չունեն իրենց խնդիրների լուծման համար: Ընդ որում, Մահմուդ Ահմադինեջադը նշել է, որ Թեհրանի եւ Երեւանի համագործակցությունը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար: «Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի սահմանափակում չկա, եւ այդ ընդլայնումը գալիս է Իրանի շահերից»,- հայտնել է նա: Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտնել է, որ կովկասյան տարածաշրջանում բավական բարդ իրադրություն է ստեղծվել: «Մենք պետք է մտածենք երկկողմ կապերի ընդլայնման նոր ճանապարհների մասին»,- ավելացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---