Հայ զինվորի մահվան համար հակառակորդին պատժած զինծառայողներին կպարգևատրեն

Հայ զինվորի մահվան համար հակառակորդին պատժած զինծառայողներին կպարգևատրեն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զինծառայողները բարձր որակով են կատարել առաջադրանքը:

Haqqin.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է «հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը», ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել:

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---